Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի և Ժնևի միջազգային քննարկումներում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, տեղեկանում ենք Վրաստանի կառավարությունից:
Տեղեկության համաձայն, կառավարությունում կայացած հանդիպմանը նշվել է, որ կարևոր է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնևում միջազգային բանակցությունների ձևաչափում արդյունավետ, շոշափելի արդյունքների հասնելու կարևորությունը, ինչպես նաև Գալիի միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի վերաբերյալ հանդիպումների վերսկսման անհրաժեշտությունը։
«Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Տոյվո Կլաարին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա անձնական ջանքերի համար ու ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։
Հանդիպմանը մասնակցել են Ժնևի միջազգային քննարկումներում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուն, Ժնևի քննարկումների համամոդերատոր և ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի բարձրաստիճան քաղաքական սպա Զիգֆրիդ Վիոբերը և Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում