Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է միանման, G դասի ռուսական համարանիշերով մեքենաների շարասյուն, որը տեսագրվել է Նատախտարի գյուղի մոտ։ Ավելի ուշ հրապարակվել է լուսանկար, որտեղ նույն մեքենաներն արդեն կայանված են Բաթումիում։
Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ մայիսին Վրաստան են ժամանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ներկայացուցիչները, և հավանաբար նրան է պատկանում մեքենաների շարասյունը։ Պանկիսի բնակիչ Մալխազ Մաչալիկաշվիլին սոցցանցում գրել է․
«Շրջանառվող կադրերում երևում է, որ Ռամզան Կադիրովին ուղեկցող շարասյունը Վրաստան է ուղարկված իրենց համար շատ կարևոր առաքելությամբ, այս «ջոկատը» զբաղվում է հետախուզական գործունեությամբ»։
Վրաստանի կառավարությունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկումների մասին հայտարարություն չի արել։ «Մթավարի արխի»-ի տեղեկություններով՝ «Կադիրովելին» արդեն լքել է Վրաստանը և տեղափոխվել Թուրքիա։