Վրաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և Վրաստանում ընթացող ու իրականացվելիք ժողովրդավարական բարեփոխումներն էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերը:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշված է, որ հանդիպմանն ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների կառուցողական աշխատանքը վրացական հարցերով։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն արդյունավետ համագործակցության համար։
«Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին ու մարտահրավերներին։ Քննարկված հարցերի թվում է եղել Վրաստանի օկուպացված տարածքներում առկա իրավիճակը։ Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի աջակցող դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անշեղ աջակցության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Կլոդ Կերնը և Էդիտ Էստրելան, ինչպես նաև Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։