ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ասում է, որ Եվրախորհրդարանի անդամ Ռիհարդս Կոլսի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վրաստանի հարցը։ Այս մասին նա գրել է X-ի հարթակում։
Կոնգրեսականն ընդգծել է, որ Կոլսի հետ քննարկել են վրաց ժոովրդին աջակցելու հարցը․
«Ռիհարդ Կոլսի հետ մեր հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել ենք, թե ինչպես կարող ենք օգնել վրաց ժողովրդին հասնելու ազատ և արդար ընտրությունների»։