Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկու հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության հարցերը և հետագա հարաբերությունների հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում համագործակցությանը։
Ըստ հաղորդագրության՝ զրույցում անդրադարձ է եղել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։
«Նշվել է Հունգարիայի հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։
Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: