Քննարկել են տարածաշրջանային խաղաղության հարցեր

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընկերական հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերը խոսել են 2024 թվականի հունվարին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին, որը երկու երկրների պատմական բարեկամության տրամաբանական շարունակությունն է։

«Ես շնորհակալություն հայտնեցի նախարարին Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների և փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին աջակցելու համար»,- նշել է Պապուաշվիլին:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում ապահովելու համար։

Միրզոյանը դրական է գնահատել Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը։

Նշենք, որ Միրզոյանը, բացի վրացի գործընկերոջից, հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախեձեին, ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։

Հայաստան-Վրաստան սահմանազատումն ավարտելու փոխըմբռնում կա