Վրաստանում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Համատեղ մամուլի ասուլիսում Դարչիաշվիլին ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-վրացական հակամարտությունը և օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակը անվտանգության, մարդու իրավունքների և մարդասիրության առումով։
Վրացական կողմը նշել է, որ այս բարդ իրավիճակում ԵԱՀԿ-ի համար չափազանց կարևոր է 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան հակամարտության հարցը կազմակերպության օրակարգում բարձր մակարդակի վրա պահելը։ Դարչիաշվիլիի խոսքով, միջազգային հանրության և Վրաստանի գործընկեր երկրների համախմբված մոտեցումն է ամենակարևոր գործիքն առկա մարտահրավերներին պատշաճ արձագանքելու և կայուն խաղաղություն ու անվտանգություն ապահովելու համար։
Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի ԵԱՀԿ-ին՝ տարբեր ձևաչափերով Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու և Վրաստանի օկուպացված տարածքների նկատմամբ չճանաչման քաղաքականություն վարելու համար։
Օսմանի խոսքով՝ ԵԱՀԿ-ի նպատակը Վրաստանում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելն է։
Այցի շրջանակներում ԵԱՀԿ նախագահը կմեկնի օկուպացիոն գիծ և ներքին տեղահանվածների բնակավայր ու տեղում կծանոթանա առկա իրավիճակին։