Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները (ՊՆ) փետրվարի 26-ին հեռախոսազրույց են ունեցել:
Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Իրակլի Չիքովանիին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցը կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ։
Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների ներկա և ապագա համագործակցությունը։
«Ընդգծվել են երկրների միջև պատմական բարիդրացիական հարաբերությունները և ժողովուրդների միջև բարեկամությունը։ Պաշտպանության նախարարները հարաբերությունների հետագա խորացման պատրաստակամություն են հայտնել»,- հաղորդում են Վրաստանի ՊՆ-ից: