Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբանի ԿԳ փոխնախարար Հասան Հասանլիի և Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևի հետ։
Ըստ Վրաստանի ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են կրթության ոլորտում Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման և համատեղ նախագծերի իրականացման ուղիները։ Անդրադարձել են Վրաստանի և Ադրբեջանի ակադեմիական շրջանակների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդման, գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման և ուսանողների փոխանակման ծրագրերին։
«Կողմերը քննարկել են նաև հանրակրթության ուղղությամբ առկա գործընկերության ամրապնդման հարցը՝ ուսուցիչների որակավորման բարձրացման առումով։
Ադրբեջանի ԿԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գիորգի Ամիլախվարիին արդյունավետ գործընկերության համար և դրական է գնահատել երկու երկրների սերտ համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում»,- նշված է ԿԳՆ-ի հաղորդագրության մեջ: