
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հանդուրժողականության և համակեցության նախարար Շեյխ Նահիան Մուբարաք Ալ-Նահիանի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ քննարկված հարցերի թվում են եղել երկու երկրների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և ապագա համագործակցության խորացման հեռանկարները։
Ղարիբաշվիլին նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ առևտրային և տեխնոլոգիական կենտրոն է, որի աճող միջազգային դիրքավորումը բոլոր ուղղություններով գնահատելի է։
«Պաշտոնական հանդիպումից հետո Շեյխ Նահիան Մուբարաք Ալ-Նահիանը ընթրիքի է հրավիրել Ղարիբաշվիլիին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախարար Շեյխ Նահիան Մուբարաք Ալ-Նահիանը Վրաստանում խոշորագույն ներդրումներից մեկի սեփականատերն է։ Նա 150 միլիոն դոլարի ներդրում է կատարել Վրաստանում: