Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպանը քննարկվել են երկու երկրների միջև առկա բարեկամական, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ հետագա համագործակցության հեռանկարները։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:
Ըստ տեղեկության՝ հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Վարչապետը Սերբիայի նախագահից բացի հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրահանձնաժողովի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնայների ու ղեկավարների հետ: