
«Քլունիի արդարության հիմնադրամ» (CFJ) իրավապաշտպան կազմակերպությունը կհետևի«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը։
««Քլունիի արդարության հիմնադրամ»-ն այսօր հայտարարեց, որ TrialWatch-ը, որն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում խոսքի ազատությանն ամբողջ աշխարհում, վերահսկելու է վրացի անկախ լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատավարության մոնիտորինգը», — ասված է CFJ-ի հայտարարության մեջ։
Ամաղլոբելիի դատավարության ավարտից հետո TrialWatch-ը կպատրաստի զեկույց, որը կգնահատի գործը միջազգային և տարածաշրջանային արդար դատավարության չափանիշներին համապատասխան:
Ամալ և Ջորջ Քլունիների հիմնադրամը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն ավելի քան 40 երկրներում՝ կապված խոսքի ազատության և կանանց իրավունքների հետ։
Բաթումիի քաղաքային դատարանը սկսել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Նիստին մասնակցելու համար Ամաղլոբելիին տեղ են հասցրել հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Ռուսթավի քաղաքից, որտեղ գտնվում է կանանց քրեակատարողական հիմնարկը։ Հաջորդ դատական նիստերը Բաթումիի քաղաքային դատարանում տեղի կունենան մարտի 31-ին, ապրիլի 7-ին և 10-ին, ժամը 13:00-ին։
Ամաղլոբելին կալանքի տակ կմնա. սկսվել է գործի բովանդակային քննությունը