Միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստ է պետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ կորոնավիրուսին հակազդելու համար:
Այս մասին ասված է «Վրացական երազանքի» մամուլի ծառայության հայտարարությունում:
Հիմնադրամը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական, կամ այլ վնասի պարագայում պետությանը փոխհատուցել այն ծավալով, որն անհրաժեշտ է՝ հասարակությանն առավելագույն կերպով պաշտպանելու համար:
«Քարթու»-ն բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ամենատարբեր բնագավառներում՝ սկսած պատմական հուշարձանների վերականգնումից ու տաճարների վերակառուցումից, մինչև մարզական ոլորտի աջակցություն: 2018-ի նախագահական ընտրություններից առաջ հիմնադրամի գործունեությունը միջազգային մի շարք կազմակերպություններից կողմից դիտարկվել էր որպես ընտրակաշառք:
Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին «Քարթուն» հայտարարեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված բնակիչների վարկերը ներելու մեծամասշտաբ ծրագրի մասին: Այն ժամանակ բանկային պարտք ներվեց ավելի քան 610 հազար քաղաքացու՝ 1,4 միլիոն լարի ընդհանուր արժեքով:
Լուսանկարը՝ /old.cbw.ge-ից