
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում՝ Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում միավորելու հարցով հանրաքվե անցկացնելու համար քարոզարշավ է սկսվել։
Տեղական Res պարբերականի տեղեկությամբ՝ Ցխինվալիի կենտրոնական փողոցներում՝ «Ի աջակցություն Օսիայի։ Ի աջակցություն Ռուսաստանին։ Ի աջակցություն միավորմանը» գրառումներումներով նոր գովազդային վահանակներ են հայտնվել։
Ըստ Res-ի՝ քաղաքում ցուցադրված են Հարավային Օսիայի և Ռուսաստանի դրոշները։
Նշենք, որ ապրիլի 6-ին Հարավային Օսիայի դե ֆակտո կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հարցով հանրաքվե անցկացնելու համար նախաձեռնող խումբ է գրանցել։
Հիշեցնենք, որ դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը օսերին ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ խոստացել է մոտ ապագայում միանալ Ռուսաստանին։
Կարդացեք նաև՝