Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրության կարծիքի հետազոտության համաձայն՝ եթե գալիք կիրակի անցկացվեն խորհրդարանական ընտրությունները, բնակչության 33 տոկոսի համար առաջինը նախապատվությունը կտար իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նույն հարցման արդյունքներով՝ ընդդիմադիր կուսակցություններից ամենաբարձր վարկանիշն ունի «Միասնական ազգային շարժումը»:
Օգոստոսի 12-ին հրապարակված արդյունքների համաձայն՝ եթե վաղը տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, հետևյալ արդյունքը կգրանցվեր.
«Վրացական երազանք»՝ 33%
«Միասնական ազգային շարժում»՝ 16%
«Եվրոպական Վրաստան»՝ 5%
«Նոր Վրաստանի համար» (Գիորգի Վաշաձե)՝ 3%
«Հայրենասերների դաշինք»` 3%
«Լեյբորիստական կուսակցություն»՝ 2%
«Քաղաքացիական շարժում» (Ալեկո Էլիսաշվիլի)՝ 2%
«Լելո – Վրաստանի համար»՝ 2%
«Գիրչի»՝ 2%
«Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» (Նինո Բուրջանաձե)՝ 1%
«Հաղթանակած Վրաստան» (Իրակլի Օքրուաշվիլի)՝ 1%
Այլ կուսակցություններ`1%
Կուսակցություններից ոչ մեկը՝ 1%
Չգիտեմ` 17%
Պատասխանելուց հրաժարվել է 11%-ը:
Հարցումները անցկացվել են հունիսի 4-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 1500 քաղաքացի: