Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ Վրաստանում մարդատար ավտոմեքենաների տարիքը եվրոպական երկրների շարքում ամենաբարձրերից է։
«Հին մեքենաների նման գերակայությունը վկայում է դրանց փոխարինման անհրաժեշտության մասին»,- նշել է Galt & Taggart-ը:
2022 թվականի սեպտեմբերի տվյալներով, երկրում մեքենաների մեծ մասն արտադրվել է մինչև 2002 թվականը։
Ավտոմեքենաների տարիքի վերաբերյալ մանրամասն տվյալները ստորև.
- 20 տարեկանից ավելի՝ 53 տոկոս,
- 11-20 տարեկան՝ 30 տոկոս,
- 7-10 տարեկան՝ 11 տոկոս,
- 4-6 տարեկան՝ 3 տոկոս,
- 0-3 տարի՝ 3 տոկոս:
Հետազոտությունից պարզ է դառնում նաև, որ Վրաստանի ավտոկայանատեղիների 35 տոկոսը կենտրոնացած է Թբիլիսիում, իսկ մնացածը՝ մարզերում։
Ի դեպ, 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված թեթև մեքենաների ներմուծումը։