
Հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացված «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին ըստ Netgazeti-ի պարբերականի, ցուցարարների թիվը եղել է առնվազն 120 000 և առավելագույնը՝ 160 000:
Netgazeti-ն կիրառել է մի մեթոդ, որը երկար տարիներ կիրառվում է բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների կողմից։ Մեթոդը ենթադրում է ճշգրիտ չափել այն տարածքը, որի մասշտաբով անց է կացվել հանրահավաքը:
Նշվում է, որ ցույցի մասնակիցները կանգնած են եղել Ռուսթավելիի պողոտայի երկայնքով՝ Օպերայից միչնչև «Գալերիա Թբիլիսի» հատվածը:
Հաշվարկի արդյունքում ստացված մոտավոր արդյունքներով՝ հունիսի 20-ի հանրահավաքին մասնակցել է առնվազն 120 հազար մարդ, միջինը՝ 140 հազար և առավելագույնը՝ 160 հազար մարդ։