
Վերջերս քննարկման առարկա է դարձել Վրաստանում միասնական ազգային քննությունների 1+4 ծրագրով ընդունվելու համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննության անցողիկ միավորի հետ կապված փոփոխությունները։ «Ալիք մեդիան» կապ հաստատեց Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) հետ, որտեղից նշեցին, որ այս տարի նման փոփոխություններ չեն լինի․
«Դիմորդը, որը պատրաստվում է ընդունվել 1+4 ծրագրով, պետք է հավաքի առավելագույն միավորի ոչ պակաս քան 30 տոկոսը, այսինքն 80-ից 24 միավոր»։
Ինչ վերաբերում է դրամաշնորհին, ապա ամբողջությամբ անվճար կարող են բուհ ընդունվել հայալեզու դիմորդներից ամենաբարձր բալեր հավաքած 100 դիմորդները։
Վրաստանում 2022 թվականի միասնական ազգային քննությունների ընթացակարգի մասին կարդացեք՝