Համամասնական կարգով ամենաշատ պատգամավոր խորհրդարանում կունենա «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը կստանա 61 մանդատ: Երկրորդ տեղում «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ» դաշինքն է, որը խորհրդարանում կունենա 35 պատգամավոր:
Մնացած կուսակցությունների մանդատների թիվը հետևյալն է.
- «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
- «Ստրատեգիա Աղմաշենեբելի» — 4 մանդատ,
- «Լելո» — 4 մանդատ,
- «Հայերնասերների դաշինք» — 4 մանդատ,
- «Գիրչի» — 4 մանդատ,
- «Քաղաքացիներ» — 2 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
«Վրացական երազանք» կուսակցությանը ավելանում են նաև մեծամասնական 14 պատգամավորները և ընդհանուր կազմում 75 պատգամավոր: Այսպիսով, մինչև 16 մեծամասնական շրջանների 2-րդ փուլը իշխող կուսակցությանը անհրաժեշտ է ընդամենը 1 մանդատ, որպեսզի վերջինս ինքնուրույն կառավարություն ձևավորի:
Հիշեցնենք՝ բացի «Վրացական երազանքից» մնացած 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները:
Ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը չեն ճանաչում արդյունքները