
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն կմասնակցի Թուրքիայում կայանալիք Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպմանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Տեղեկության համաձայն՝ եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն առանձին հանդիպումներ կունենա նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Կողմերը կքննարկեն տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության ներկա և ապագա ծրագրերը։
Հանդիպումը կանցկացվի Թուրքիայի Կայսերիա քաղաքում։