
Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում կանխատեսվում է ուժեղ սառը քամի, ինչի հետևանքով եղանակը կվատթարանա: Ծովում սպասվում է նաև 3-4 բալանոց փոթորիկ:
Աջարիայի հեռուստաընկերությունը հաղորդում է, որ վատ եղանակը կպահպանվի մինչև այսօր երեկո։ Օրվա ընթացքում սպասվում են տեղումներ անձրևի տեսքով, ծովում արգելված է լողալ:
Վրաստանի Արտաքին իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիս ամսվա ընթացքում փրկարարները 67 մարդ են փրկել: