
Մայիսի 8-ին` օրվա երկրորդ կեսից մինչև մայիսի 11-ը, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի:
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի էական բարձրացման, որոշ տեղերում հնարավոր է ջրհեղեղ:
Երկրի լեռնային շրջաններում հնարավոր են սողանքներ, ծովում՝ 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ: