
Քաղաքացիական հասարակության մի մասը Վրաստանի նախագահից պահանջում է վետո դնել «Ընդհանուր դատարանների մասին» օրենքին, չնայած հույս չունեն, որ նախագահը նման որոշում կկայացնի: Նրանք խոսում են դատարանների կարևորության մասին, որը, ըստ իրենց, խորհրդարանի կողմից ընդունված օրենքի դեպքում անհնար է:
Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեի գնահատմամբ, օրինագիծը իշխող «Վրացական երազանքի» համար հետագայում խնդիր է հանդիսանալու, քանի որ վաղ թե ուշ կուսակցությունը կորցնելու է մեծամասնությունը:
«Եթե նախագահը վետո դնի ու կոչ անի խորհրդարանին հաշվի առնել նկատառումները, լավ կլինի: «Վրացական երազանքը» պետք է հասկանա, որ անկախ դատարանը նաև իրեն է պետք»,- հայտարարել է Վախուշտի Մենաբդեն: