Վրաստանի քաղհասարակության անդամները կոչ են անում կատարել իրենց պարտքը ժողովրդի առաջ և խորհրդարանում էլ ավելի հաստատակամ պայքարել ռուսական օրենքի դեմ, նշված է նրանց հայտարարության մեջ:
«Ուստի մենք՝ այս երկրի քաղաքացիական հասարակության անդամներս և քաղաքացիներս,
դեմ ենք օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու փորձին և ևս մեկ անգամ ցույց կտանք իշխանությանը, որ ռուսական օրենքով սահմանադրությանը դավաճանելը և Եվրամիությունը մերժելը երբեք վրաց ժողովրդի ընտրությունը չի լինի։
Կոչ ենք անում բոլորին, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ում համար կարևոր են երկրի անկախությունը, սահմանադրությունը և Վրաստանի եվրոպական ուղին, ժամը 19:00-ին հավաքվել խորհրդարանի դիմաց», — նշված է հաղորդագրության մեջ։
ՀԿ-ները նշել են, որ հետևելու են, թե ինչպես է վարվելու կառավարությունը, և գործելու են ստեղծված իրավիճակին համապատասխան՝ ապահովելու համար երկրի վերադարձը վրաց սահմանադրությանը և վրաց ժողովրդի հռչակած կամքին։
Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը»):