Քաղբանտարկյալների հարազատները դիմադրության նոր շարժում են սկսում

Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց ծնողներն ու ընտանիքի անդամները հասարակական շարժում են հիմնել, որի մասին հայտարարել են խորհրդարանի մոտ ցույցի ընթացքում։

Ձերբակալվածների ընտանիքների անդամների խոսքով՝ ապրիլի 8-ին հավաքվելու են Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ և գիշերելու են խորհրդարանի մոտ։

«Մենք պատասխանատվություն ենք վերցնում մինչև վերջ պայքարել նրանց ազատ արձակման համար։

Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր ապօրինի բանտարկյալներին, նոր, ազատ, արդար ընտրություններ նշանակել, որտեղ ժողովուրդն ազատ կորոշի իր երկրի ապագան։ Այսօր մենք սկսում ենք նոր դիմադրության շարժում, որը լինելու է ուժեղ և անողոք: Միացե՛ք մեզ այս պայքարում՝ միասին պաշտպանելու մեր երկրի ապագան»,- հայտարարել են նրանք։

Քաղբանտարկյալների ընտանիքների անդամները կոչ են արել բոլոր արևմտամետ քաղաքական կուսակցություններին միավորվել երեք հիմնական նպատակների շուրջ՝ առանց որևէ նախապայմանի նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատություն և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բոյկոտ։