![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250207_004111_Facebook.jpg)
Եվրամիության երկրների դեսպանները հանդիպել են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքների անդամների հետ։
Վրաստանում և Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը հանդիպումից հետո X-ում գրել է՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն.
«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք ծանոթացանք ցավոտ անձնական պատմությունների` ձերբակալվածների ընտանիքներից և ընկերներից ոստիկանության բռնության, ձերբակալությունների ու անարդար կամ չափազանցված մեղադրանքների մասին: Անպատժելիությունն ու անարդարությունը պետք է ավարտվի, և քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն», — ընդգծել է Սորենսենը։