Քաղակտիվիստներին չի թույլատրվել մոտենալ շփման գծին

Այսօր՝ փետրվարի 25-ի առավոտից, լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին պետական անվտանգության ծառայությունը թույլ չի տվել մոտենալ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների (Հարավային Օսիա և Աբխազիա) հետ շփման գծին։

Մի խումբ քաղաքացիներ շփման գծին մոտենալու որոշում էին կայացրել Վրաստանից անջատված Ցխինվալի շրջանի իշխանությունների հայտարարությունից հետո։

Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հրահանգել է իրականացնել «սահմանի և Վրաստանին հարող տարածքի մոնիտորինգի անհրաժեշտ գործողություններ» և պատրաստ լինել «պատասխանելու Վրաստանի կողմից հնարավոր բոլոր սադրանքներին»:

—————————————————————————————————————

Երեկ, փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում շարունակվում են պայթյուններ հնչել։

Ռուսաստանը օրերս պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։

ՌԴ նախագահը հատուկ գործողություն է սկսել՝ «ապահովելու Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիների անվտանգությունը». Ցխինվալիի դե ֆակտո նախագահ