
Թբիլիսիի քաղաքապետարանը հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախատեսում է կազմակերպել տարբեր միջոցառումներ։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Մեր երեխաները պետք է հպարտ լինեն, որ ապրում են ուժեղ Վրաստանում, գեղեցիկ Թբիլիսիում։ Եկեք միասին տոնենք այս օրը»,- մայրաքաղաքի կառավարման նիստին ասել է քաղաքապետը:
Հիմնական միջոցառումները տեղի կունենան Վակեի այգում, որտեղ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն նախատեսվում են տարբեր ժամանցային միջոցառումներ։
Օրվա ընթացքում երեխաներին կուրախացնեն նաև հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները: