Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը կայացավ յոթերորդ փորձից հետո:
Քաղաքապետարանը շուրջ մեկ տարի է աշխատանքներն իրականացնող ըներություն է փնտրում։ Վեց տապալված մրցույթներից երկուսի մասնակից ընկերությունները որակազրկվել են տեխնիկական փաստաթղթերի պատճառով, իսկ 4 մրցույթներին ոչ ոք չի մասնակցել։
Վերջին մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել էր մարտի 17-ին, որին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Բիլդկինգս» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանի շենքի վերակառուցումն իրականացնելու է 315 հազար լարիով։
Ի դեպ, առաջին անգամ քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման համար հատկացվել էր 261 հազար 327 լարի, իսկ այս նոր մրցույթում քաղաքապետարանն ավելացրել է գումարը, շինարարության արժեքն էլ կազմել է 321 հազար 519 լարի։