
Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողության տակ գոծող մաքրման աշխատանքներ իրականացնող «Թբիլսերվիսգրուպ»-ը վերադարձրել է այս առավոտյան Ռուսթավելիի պողոտայից ապամոնտաժված բեմը ցույցերի տարածք:
Հիշեցնենք, ծառայությունն առավոտյան մաքրման աշատանքներ իրականացնելիս խորհրդարանի հարակից տարածքից հեռացրել էր ցուցարարների բեմը և տեխնիկան: Ընդդիմության հայտնած բողոքից հետո, «Թբիլսերվիսգրուպը» նշել էր, որ ծառայությունը նպատակ չի ունեցել խափանել ցույցը, պարզապես իրականացրել է մաքրման աշխատանքներ:
Ցուցարարներն այս պահին խորհրդարանի շենքի մոտ պատրաստվում են բողոքի թվով 4-րդ ցույցին: