Հանրապետական կուսակցությունից ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը իր X էջում գրել է, որ քաղաքակիրթ աշխարհն աջակցում է վրացի հայրենասեր ազատամարտիկներին, որոնք կհաղթեն խաղաղ դիմադրության միջոցով:
Ամերիկացի կոնգրեսականը պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է շարունակել բռնությունը՝ ճնշում գործադրելու նպատակով:
«Խաղաղ բողոքի ակցիան ամենաարդյունավետն է ըստ Մարտին Լյութեր Քինգի և Վացլավ Հավելի։ Պատերազմական հանցագործ Պուտինը բռնություն է ուզում հետագա ճնշումների համար: Քաղաքակիրթ աշխարհն աջակցում է վրացի հայրենասեր ազատամարտիկներին, որոնք կհաղթեն խաղաղ դիմադրության միջոցով»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը։