Մարտի 15-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
Հայտարարությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: