«Քաղաքական թիմերը պետք է մտածեն, թե որ ընտրական համակարգը երկրում կայունություն կապահովի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:
Հարցին՝ հնարավոր է, որ զրոյական շեմ նշանակվի, Վոլսկին պատասխանել է, որ այս թեմայով չի կարող հայտարարություն անել:
«Շատ տեղեկություններ են տարածվում: Չեմ կարծում, որևէ թիմից, որևէ մեկը պատրաստ է այս թեմայի շուրջ լրատվամիջոցներին համապատասխան հայտարարություններ անել: Ընդհանրապես, քաղաքական թիմերը պետք է մտածեն այն մասին, թե որ ընտրական համակարգը կպահպանի կայունությունը երկրում, որպեսզի շատ վատ և դառը փորձ չդառնա Վրաստանի համար, որը, ցավոք, բնութագրվեց որոշ նույնիսկ զարգացած ժողովրդավարությունների համար», — հայտարարել է Վոլսկին: