Քաղաքական հակառակորդների հետ այդպես չեն վարվում. եվրախորհրդարանականը` Խոշտարիայի մասին

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերը արձագանքել է Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը և նրա նկատմամբ ենթադրյալ բռնությանը։ Նա գրել է, որ ժողովրդավարական երկրներում քաղաքական հակառակորդների հետ այդպես չեն վարվում։

«Եվրամիության անդամակցության թեկնածու երկրից՝ Վրաստանից, խորապես մտահոգիչ լուրեր են հասնում: Ժողովրդավար երկրներում մենք չենք հանդուրժում վիրավորանքը և չենք վիրավորում մեր քաղաքական հակառակորդներին: «Վրացական երազանք»-ի ռեժիմը մղձավանջ է վրացիների համար և շարունակում է ավտորիտարիզմի ուղին»,- գրել է եվրախորհրդարանականը X սոցցանցում:

Նշենք. մարտի 28-ի եվրոպամետ ցույցի ընթացքում խորհրդարանի շենքի մոտ մի քանի քաղաքացի է ձերբակալվել, նրանց թվում` «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Էլենե Խոշտարիան։