
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է ատելության մթնոլորտի մասին ու համերաշխության կոչ արել:
«Առաջին հերթին իմ նպատակն է եղել, կա ու կլինի այն, որ միմյանց հանդեպ լցված չլինենք ատելությամբ և ոչնչացնելու ցանկություն չունենանք: Երկրորդն այն է, որ պետությունը, որպես համախմբման երաշխիք, ուժեղ լինի և ծառայի այս բազմազանությունը: Նորաոճ, լավ կամ դրական չէ, երբ ատում ես մեկ այլ անձի: Այսօր եթե ուշադիր լսենք քաղաքական գործիչների հայտարարությունները, կտեսնենք, որ դրանց մեծ մասը պարունակում են ագրեսիա ու ատելության կոչեր», — ասել է նախագահը: