
«Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական գործընթացները պետք է տեղի ունենան ԶԼՄ-ներում, խորհրդարանում, նաև փողոցում, սակայն օրենքին համապատասխան»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, քաղաքական գործընթացները, ի վերջո, իրենց տրամաբանական ավարտն են ունենում ընտրատեղամասում:
«Կառավարությունն ունի պարտավորություն յուրաքանչյուրի առջև, չնայած բազում ապակառուցողական գործողություններին, դրանց թույլ չենք տա բյուրոկրատիայի անցնել»,- հայտարարել է Գախարիան: