
Թբիլիսիում ոստիկանությունը չորս անձի է բերման ենթարկել, ովքեր տեխնիկայի օգտագործմամբ քաղաքացիների բանկային հաշիվներից հափշատակել են խոշոր չափի գումար, տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ քաղաքացիներին խաբելով՝ մեղադրյալներն առանց թույլտվության սեփական բջջային հեռախոսների միջոցով մուտք են գործել քաղաքացիների բանկային հաշիվներ և խոշոր գումարներ փոխանցել սեփական հաշիվներին։
Այս փուլում հաստատված վնասի չափը գերազանցում է 100 հազար լարին։