«Քաղաքացիներ» կուսակցությունը միացել է «Ուժեղ Վրաստան»-ին

Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիային է միացել Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցությունը։ Այդ մասին հայտարարել են կոալիցիայի առաջնորդները և ներկայացրել կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիին։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիան մինչ այժմ միավորում էր ընդդիմադիր «Լելո», «Անա Դոլիձեն ժողովրդի համար» և «Ազատության հրապարակ» քաղաքական ուժերին:

«Ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել։ Ինչո՞ւ է մեր սիրտը ծանրացել վերջերս: Որովհետև մենք տեսնում ենք, որ ազատությունը խլում են մեր երկրից, մեր երկիրը վաճառում են։ Տեսնում ենք, որ մեր երկիրը փոփոխությունների հորձանուտում է: Այն մարդիկ, որոնք իրենց ցանկություններին հարմարեցրել են այս երկիրը և հաճույք են ստանում երկիրը թալանելուց, բյուջեից փող գողանալուց, այնքան չեն մտածում այս ամենի մասին, որ պատրաստ են վաճառել իրենց հայրենիքը»,- ասել է Էլիսաշվիլին։

Ընդդիմությունը միավորումներով կմասնակցի ընտրություններին