Քաղաքացին կաշառքի դիմաց առաջարկել է օգնել հանձնել վարորդական իրավունքի քննությունը

Վրաստանի դատախազության փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվել քաղաքացու նկատմամբ, որը կաշառք է առաջարկել ՆԳՆ-ի սպասարկման գործակալության» աշխատակցին՝ օգնելու հանձնել վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունը։

«Վրաստանի դատախազության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մարտի 17-ին ՆԳՆ-ի Քութայիսիի սպասարկման գործակալությունում մեղադրյալը կաշառքի տեսքով գումար է առաջարկել նույն գործակալության աշխատակցին՝ գործնական քննությունը հանձնելու հարցում օգնելու դիմաց», — նշված է տեղեկության մեջ։

Գործակալության աշխատակիցը նշված փաստի մասին տեղեկացրել է իրավապահներին, և մեղադրյալը նույն օրը ձերբակալվել է Վրաստանի ՔՕ-ի 339 հոդվածով (պաշտոնատար անձին կաշառք առաջարկել)։

Հոդվածը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։