
Վրաստանում ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը (CENN) հայտարարում է մրցույթ ուսուցիչների համար՝ մասնակցելու քաղաքացիական ներգրավվածության ծրագրին: Մրցույթին կարող են մասնակցել Ախալքալաքի, Ասպինձայի, Մառնեուլիի, Դմանիսիի և Ծալենջիխայի հանրային և մասնավոր դպրոցների ուսուցիչները։
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների հմտություններն ու կարողությունները ժողովրդավարական արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում։
Ծրագրի տևողությունը 9 ամիս է (2023թ. հունվար-սեպտեմբեր) և ներառում է հետևյալ փուլերը.
- Կարիքների վրա հարմարեցված ուսումնական մոդուլ,
- Կապերի ամրապնդում վեբինարների և տարբեր առցանց միջոցառումների միջոցով,
- Քաղաքացիական կրթության քառօրյա ճամբար,
- Մենթորություն,
- Նախագծերի ֆինանսավորում և իրականացում,
- Ամփոփիչ գագաթնաժողով։
Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝ https://cutt.ly/S1xPzZn։