Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից հայտնել են, որ տեղեկություն չունեն Վրաստանում գործող «Ռուսական ակումբի» կողմից ծովափնյա Շեկվեթիլիում վրացի աշակերտների և ուսուցիչների համար անցկացված դասընթացի մասին։
Դասընթացին վրացի ուսուցիչների և աշակերտների մասնակցության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիան գրել է ԿԳԵՆ-ին: Երեկ՝ հուլիսի 29-ին, պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նախարարության ուղարկած պատասխանը:
«Նախարարությունը որևէ տեղեկություն չունի նշված գործունեության իրականացման մասին։ Բացի այդ, ոչ մի կազմակերպություն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, չի դիմել նախարարությանը՝ գործունեությունը կազմակերպելու կամ դպրոցին տեղեկացնելու խնդրանքով։ Ուստի դիմեք համապատասխան ծառայություններին»,- գրել են պատգամավորին ԿԳԵ նախարարությունից:
«Ռուսական ակումբը» վրացի աշակերտների-ուսուցիչների համար դասընթաց է անցկացրել