
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հրապարակել է թեժ գծի հեռախոսահամարը՝ «Ուսումնական գործընթացի ընդհատման մասին տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ» խորագրով։
Հայտնի չէ, թե նախարարությանն ինչի համար է անհրաժեշտ այդ տեղեկատվությունը, և ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել դասադուլ անող դպրոցների առնչությամբ։
Նշենք, որ երկրորդ օրն է, ինչ դպրոցականները, նրանց ծնողներն ու ուսուցիչներից ոմանք միացել են քաղհասարակության ակցիաներին և բողոքում են Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։