
Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) տվյալներով՝ Վրաստանի տարածքում ռուսական դպրոց բացելու վերաբերյալ որևէ դիմում նախարարություն չի ներկայացվել։
«2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ԿԳՆ-ը նման դիմում չի ստացել»,- InterPressNews-ին հայտնել են գերատեսչությունից։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից և սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո ռուսաստանցիների ներհոսքով պայմանավորված Վրաստանում մտահոգություններ էին հնչում, թե ՌԴ քաղաքացիների պահանջով հնարավոր է ռուսական դպրոցներ բացվեն։