
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կղիզիլաջլո գյուղում օտարերկրացի է ձերբակալվել՝ քաղաքացուն հրազենով վիրավորելու, ապօրինի զենք կրելու և օգտագործելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը։
«ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլիի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի, 1985 թվականին ծնված Հ.Ի.-ն ձերբակալվել է», — հայտնում է ՆԳՆ-ն։
Ձերբակալվածին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։
Կարդացեք նաև՝