Կղավելաշվիլին ներում է շնորհել 33 դատապարտյալի

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Սուրբ Զատկի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։

Հաղորդագրությունը տարածել է Կղավելաշվիլիի մամուլի ծառայությունը։

«Բանտից դուրս գալուց հետո ներում ստացած անձինք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ընտանիքներ և դառնալու հասարակության լիիրավ անդամներ», — ասված է հաղորդագրության մեջ։