Կղավելաշվիլին առաջին այցն է կատարել Ադրբեջան

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին առաջին այցն է կատարել Ադրբեջանի Հանրապետություն։

Այցի շրջանակներում Կղավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետի հետ։ Հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Կղավելաշվիլիի այցն Ադրբեջանում կավարտվի ապրիլի 16-ին։

Նշենք, որ 2024 թվականի ընտրություններից հետո Ադրբեջան է այցելել նաև «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ապրիլի 11-ին, Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում ևս` երեք ամսվա ընթացքում նա երկրորդ անգամ է հանդիպել Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին։

Հիշեցնենք.  Ադրբեջանը պատկանում է այն մի քանի երկրների թվին, որոնք շնորհավորել էին Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրվելու կապակցությամբ։