
«Ցույց տանք դիպլոմը Կղավելաշվիլիին». այս խորագրով խորհրդարանի մոտ ընթացող ցույցի մասնակիցներն իրենց հետ դիպլոմներ են բերել:
Ցույցի մասնակիցների կարծիքով՝ այս կերպ իրենք բողոքում են միակուսակցական խորհրդարանի կողմից նախագահի պաշտոնում «ցածրորակ, անկիրթ թեկնածու» Միխեիլ Կղավելաշվիլիի ընտրության դեմ, տեղից փոխանցում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
«Վրացի ժողովուրդը կրթություն չի ստացել, որպեսզի ունենա հիմար, անկիրթ նախագահ, որը նույնպես ոչ լեգիտիմ է», — ասել են ցույցի մասնակիցները։
Հիշեցնենք, այսօր Վրաստանի միակուսակցական խորհրդարանն նախագահ է ընտրում: Նախագահին ընտրում է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։