
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին տեղակալի պաշտոնում առաջադրել է Գելա Գելաձեի թեկնածությունը։
Կրթության նախարարության հաղորդմամբ՝ փոխնախարարի պաշտոնում Գելա Գելաձեն կփոխարինի Վալերիան Գոբրոնիձեին։ Նա վերահսկելու է նախարարության մասնագիտական կրթության զարգացման, տնտեսական, իրավաբանական և կառավարման վարչությունները, ինչպես նաև պետական կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության և կառավարման տեղեկատվական համակարգի սպասարկումը։
«Գելա Գելաձեն պետական և մասնավոր հատվածում աշխատելու մեծ փորձ ունի։ Վրաստանի կրթության և գիտության համակարգում նա աշխատում է 2018 թվականից»,- ասված է ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։