Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ողջ հասարակությանը՝ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
«Այսօր սեպտեմբերի 15-ն է, և մենք սկսում ենք նոր ուսումնական տարին հանրապետության դպրոցներում։ Այս կարևոր օրվա կապակցությամբ ուզում եմ հատկապես շնորհավորել մեր առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի առաջին անգամ են բացելու դպրոցի դռները։ Շնորհավորում եմ աշակերտներին, ծնողներին, մեր ուսուցիչներին և մաղթում հաջող ուսումնական տարի։
Բոլոր առաջին դասարանցիներին մաղթում եմ հետաքրքիր, անմոռանալի և արկածներով լի ուսումնական տարի։ Անձամբ ես՝ որպես ԿԳ նախարար, լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և անելու եմ հնարավորը, որպեսզի դպրոցներում ապահովվի առողջ կրթական միջավայր, և յուրաքանչյուր աշակերտ, գիտելիքի հետ մեկտեղ, ստանա արժեքավոր կենսափորձ», — նշված է փոխվարչապետի հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկում է ուսումնական տարին Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում։