ԿԳ նախարարը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Վրաստանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին այցելել է Թբիլիսիի 160-րդ հանրային դպրոց և շնորհավորել ուսուցիչներին ու աշակերտներին դասապրոցեսի մեկնարկի կապակցությամբ։

Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախարարը Թբիլիսիի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Գիորգի Տկղեմալաձեի և խորհրդի անդամ Վլադիմեր Բոժաձեի հետ միասին ստուգել է 160-րդ հանրային դպրոցի ենթակառուցվածքը և հիմնանորոգված շենքը, որի ամբողջական վերականգնումն ավարտվել է այս տարվա սեպտեմբերին։

Հատկանշական է, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ հաղորդագրության, կավարտվեն 60 հանրակրթական դպրոցների ամբողջական վերականգնումը և մինչև տարեվերջ ևս 100 հանրակրթական դպրոցների կառուցումը/ամբողջական վերականգնումը։

Նշենք, որ Վրաստանում 150-ից ավելի դպրոց 2024-2025 ուսումնական տարին իր դպրոցի մասնաշենքում չի սկսի: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ Վրաստանում կա 2086 հանրակրթական դպրոց, որոնց 8 տոկոսն ուսումնական պրոցեսը սեփական մասնաշենքում չի սկսի: